Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Հրավիրում են մանկապատանեկան գրական մրցույթի

Հրավիրում են մանկապատանեկան գրական մրցույթի
04.03.2015 | 20:48

«Անդին» ամսագիրը, «Կայարան» գրական ակումբը և «Էդիթ պրինտ» հրատարակչությունը համատեղ հայտարարում են դպրոցահասակ ստեղծագործողների գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում` արձակ, պոեզիա, Էսսե:

Չկա թեմայի սահմանափակում:
Մրցույթով ընտրված ստեղծագործությունները լույս կտեսնեն «Դպրոցական կայարան – 2015» ժողովածուով, լավագույնները, ըստ համապատասխանության, կտպագրվեն «Անդին» և «ՈՒրախ գնացք» ամսագրերում, կզետեղվեն մրցույթի էլեկտրոնային էջում, կարժանանան մրցանակների և պարգևների: Մրցանակակիր հեղինակների հետ աշխատած ուսուցիչներին կտրվի շնորհակալագիր:
Մրցույթի ավարտին տեղի կունենա ժողովածուի շնորհանդես և մրցանակների հանձնում:
Մրցույթն սկսվում է մարտի 1-ից, գործերն ուղարկելու վերջին ժամկետը սեպտեմբերի 1-ն է: Կարող են մասնակցել նաև ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները: Արդյունքները կամփոփվեն նոյեմբերին:
Գործերն ուղարկել dprocakan2015@gmail.com էլեկտրոնային հասցեին: Հարկ է դնել ստորագրությունը, նշել տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, տարիք, բնակավայր, դպրոց, դասարան):

Դիտվել է՝ 2959

Մեկնաբանություններ